Ալավերդու հիվանդանոցի «էպոպեան». Մրցույթում հաղթողը չի նշանակվի. Տեղը պահում են Արսեն Թորոսյանի մտերիմի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ալավերդի» բժշկական կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:

Մրցույթում հաղթած թեկնածուն վիրաբույժ Գևորգ Ազարյանն է, որը մոտ տասը տարի ԲԿ-ում զբաղվել է վիրաբուժությամբ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, մրցույթում հաղթած անձին Լոռու մարզպետը փորձում է ամեն գնով չնշանակել պաշտոնի, քանի որ այդ պաշտոնի համար նախատեսված է եղել առողջապահության նախարարի մտերիմը:

Տեղեկությունների համաձայն, մարզպետի հորդորով հանձնաժողովը հնարավոր է չեղարկի մրցույթը, և նոր մրցույթ անցկացվի։

Դրա համար, ըստ մեր աղբյուրների, փորձում են իրավական հիմքեր գտնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս