Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը քաղաքական խնդիրների լուծման գործողությունների ծրագիր է. Արծվիկ Մինասյան

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն արդեն հաստատված է, ինչը իշխանությունը համարում է արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:  Ռազմավարության մեջ խոսվում է նաև Փաստահավաք հանձնաժողովի մասին, որի գործառույթները ներառելու են դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը, այդ գործունեության գնահատումը և դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և այլն:

«168 ժամի» հետ զրույցում  ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը նշեց, որ չկա մի չափանիշ, որով կարելի է հասկանալ, թե իշխանությունների համար որն է անկախ, օբյեկտիվ օրենքի ոգուն հավատարիմ գործող դատարանը:

Ըստ Մինասյանի, սակայն, քաղաքական իշխանությունից անկախ են այն  դատավորները կամ դատարանները, որոնց կայացրած որոշումներն իշխանությունների քիմքին համապատասխան չեն:

«Ի տարբերություն նրանց, որոնք առանց խոսքի միանգամից կատարում են քաղաքական իշխանության ցանկությունը: Հիմա եթե օբյեկտիվ չափանիշերով ենք նայում՝ մենք ունենք այդ չափանիշը, ուստի իշխանությունը պիտի խրախուսեր այդպիսի դատարանների շատանալը, եթե ինքն իսկապես ուզում է անաչառ, անկախ դատական ինստիտուտ ունենալ: Բայց երբ տեսնում ենք, որ թիրախն ու հարվածը հենց այս դատարանների վրա են, այդ դեպքում իրենց հայտարարած ցանկություններն ու մոտեցումներն անկեղծ չեն»,- լրացրեց, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը քաղաքական խնդիրների լուծմանը միտված գործողությունների  ծրագիր է»,- շեշտեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս