Բաժիններ՝

Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս կոկայինի նմանվող զանգվածներ կային, ինչպես և մեթամֆետամին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս