Բաժիններ՝

Օզի Օսբոռնը վերստին հետաձգել է եվրոպական շրջագայությունը առողջական խնդիրների պատճառով

Բրիտանացի ռոք-երաժիշտ եւ Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը՝ Օզի Օսբոռնը, վերստին հետաձգել է եվրոպական համերգային շրջագայությունը թոքաբորբի ֆոնին հին վնասվածքի սրվելուց հետո ապաքինվելու կապակցությամբ։

Ավելի վաղ Օսբոռնի պաշտոնական կայքում հաղորդվել է, որ նա ընկել է Լոս Անջելեսի իր տանը, ինչի պատճառով սրվել է նրա հին հիվանդությունը: Համերգները, որոնք 2019 թվականի շրջագայության շրջանակներում պետք է անցկացվեին Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, տեղափոխվել են 2020 թվական: Տոմսերը գնած երկրպագուները կկարողանան օգտվել դրանցից:

«Ես չեմ մահանում, ես ապաքինվում եմ, պարզապես դա մի քիչ ավելի շատ ժամանակ է պահանջում, քան բոլորը կարծում էին… Բայց հարկավոր է, որ դուք ավելի մեծ համբերությամբ զինվեք: Ես տեղափոխում եմ եվրոպական շրջագայության ամսաթվերը, որովհետեւ պատրաստ չեմ»,-հայտարարել է Օբսոռնը իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ում: Երաժիշտն ընդգծել է, որ ինքը թոշակի չի անցնում:

«Բայց երբ ես վերադառնամ ամերիկյան շրջագայությամբ, ցանկանում եմ հարյուր տոկոսով պատրաստ լինել, որպեսզի դուրս գամ ու ձեզ շշմեցնեմ»,-հավելել է նա: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Օզի Օսբոռնը Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Ճապոնիայում համերգները հետաձգել է թոքաբորբի պատճառով: Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ երաժիշտն այդ հիվանդության զարգացման սպառնալիքի պատճառով համերգները հետաձգել է Եվրոպայում, որոնք պլանավորվածէին «No More Tours 2» շրջագայության շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս