Բաժիններ՝

Բակո Սահակյանը Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահին հանձնել է «Երախտագիտություն» մեդալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակներում Արցախում գտնվող՝ Բելգիայի Թագավորության ֆրանկոֆոն պատվիրակության անդամների հետ, որի կազմում էին խորհրդարանականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի եւ Բելգիայի ֆրանկոֆոն շրջանների միջեւ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն Արցախին սատարելու գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բրյուսելի ֆրանկաֆոն խորհրդարանի նախկին նախագահ ժուլի դե Գրոտին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031