«Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը, կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր»

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լռե՞լն է ոսկի, թե՞ «Ճիշտ» խոսելը:

Փոխվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը և նա կալանավորվել է։ Հետաքրքրական է, որ ինչպես «Սասնա Ծռերի», Ժիրայր Սէֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի (նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել) , այնպես էլ Արա Վարդանյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն, դեռևս նրանք բոլորը գտնվում են ՀՀ փառապանծ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ․ «Տեսե՛ք հա, ձեզ լավ պահեք, թե չէ․․․»:

Եվ ահա, ի տարբերություն մյուսների, որոնք, հավանաբար ճիշտ հասկանալով սույն ուղերձը, փառաբանում են իշխանությանը, միամիտ Արա Վարդանյանը անխնա քննադատում, փնովում է։

Հարց Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներին․

– Եթե Արա Վարդանյանը այս մեկ տարվա ընթացքում գովաբաներ իշխանությանը, կամ առնվազն լռեր, արդյոք այսօր նա կկալանավորվե՞ր»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=699356417230380&id=100014680840236

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031