Բաժիններ՝

Դանակով պատռել են ննջասենյակներից մեկում դրված ճամպրուկը և փող գողացել

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քարակերտ գյուղի տներից մեկից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դանակով պատռել են տան երկրորդ հարկի ննջասենյակներից մեկում դրված ճամպրուկը և փող գողացել՝ դոլար ու դրամ։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։

Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզներից ընդամենը մի քանի ժամ պահանջվեց կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու համար։ Նրանք բերման ենթարկվեցին բաժին ու խուզարկվեցին։ Գողացված գումարի մի մասը հայտնաբերվեց։ Բերման ենթարկվածները ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին, որտեղ նրանցից մեկը ձերբակալվել է։  Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031