Բաժիններ՝

«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը

Լեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել է իր նախկին տեղը: Այս մասին հայտնել են Լուվրում:

Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում է շենքի Ռիշելյեի կողամասում:

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում էր կտավը, փոխարինվել է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն է արվեստի աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ գործկալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս