
«Արդեն ավարտում ենք աշխատանքները և առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ, որ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» արդեն սկսել է բնականոն գործել. կան առաջին հաղթողները, իրականացվում են առաջին ծրագրերը: Նպատակները շատ են, և հուսով ենք, որ հիմնադրամի աջակցությամբ շատերին կհաջողվի իրական հաջողության հասնել:
Ավելացնեմ, որ առաջիկայում ավելի շատ ուշադրություն եմ դարձնելու մեր արվեստն աշխարհին ներկայացնելու համար առավել լայն հնարավորությունների ստեղծմանը:
Տեղեկացնեմ նաև մեկ այլ նախաձեռնության մասին. արդեն ավարտում ենք աշխատանքները և առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:
Մշակույթի, նորարարության, հասարակական և հոգևոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչք սատարում պետք է ունենա, և մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ գործին»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2378908675497533&set=a.144305095624580&type=3&theater