
Գյումրիի դպրոցներից մեկում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Գյումրիում թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝ փաստելով, որ ահազանգի հետքերով նախ որոնողական աշխատանքներ իրականացվել են տեղի մասնագետների կողմից, որից հետո նաև Երևանից դեպքի վայր է ժամանել հատուկ խումբը: «Որոնողական աշխատանքների կատարվել է նաև վարժեցված շների օգնությամբ, որի արդյունքում տարածքում ոչ մի կասկածելի իր չի հայտնաբերվել: Կառույցում ամեն ինչ նորմալ է, և վաղը դպրոցում դասերը կարող են բնականոն շարունակվել»,-նշեց Ալեքսան Գյոզալյանը:
Արմենուհի Մխոյան