
«Բարսելոնան» պետք է 124 մլն եվրոյի ֆուտբոլիստներ վաճառի

Ինչպես հաղորդում է ESPN-ը, «Բարսելոնան» պարտավոր է մինչև 2020թ. հունիս վաճառել 124 մլն եվրո ընդհանուր գումարով ֆուտբոլիստների:
Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնացիների ղեկավարությունը մտադիր է այդ գումարը ծածկել կիսապաշտպաններ Ֆիլիպե Կոուտինիոյի և Իվան Ռակիտիչի վաճառքի միջոցով:
Նշվում է նաև, որ «Բավարիան», ում մոտ երկու տարվա վարձակալությամբ գտնվում է բրազիլացին, հակված է 120 մլն եվրոյով նրան գնելուն:
Ռակիտիչի ապագան «Քամփ Նոու»-ում նույնպես կասկածի տակ է: Ըստ տեղեկատվամիջոցների տեղեկությունների՝ խորվաթ խաղացողը հունվարին կարող է վերադառնալ «Յուվենթուս»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը