
Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Աշխարհի մի շարք երկրներում խափանում է դիտվում Instagram սոցիալական ցանցի աշխատանքում, ինչի մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Օգտատերերն ավելի հաճախ անսարքությունների են բախվում Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում: Ռուսաստանում խափանումների մասին հայտնում են հիմնականում Մոսկվայի բնակիչները:
Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծամասնության (57 տոկոսի) խնդիրները կապված են նորությունների ժապավենի, եւս 24 տոկոսինը՝ պատմությունների դիտման հետ, շուրջ 17 տոկոսը չի կարողանում իր հաղորդագրությունները զետեղել սոցիալական ցանցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: