Բաժիններ՝

Apple-ն անվճար կվերանորոգի iPhone 6s-ը

Apple կորպորացիան iPhone 6s-ի եւ 6s Plus-ի անվճար նորոգման ծրագիր է գործարկել: Այդ մասին հաղորդվում է ընկերության աջակցման կայքում: «Apple-ն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ առանձին iPhone 6s-եր եւ 6s Plus-ներ կարող են չմիանալ շարքից դուրս եկած բաղադրիչների պատճառով:

Ընդգծվում է, որ խնդիրը վերաբերում է միայն սահմանափակ թվով սարքերի, որոնք թողարկվել են 2018 թվականի հոկտեմբերից մինչեւ 2019 թվականի օգոստոսն ընկած ժամանակաշրջանում, եւ ոչ բոլոր iPhone 6s-երը կհաջողվի անվճար նորոգել:

Ստուգելու համար՝ սմարթֆոնին վերաբերում է արդյոք ծրագրի գործողությունը, հարկավոր է հեռախոսի սերիական համարը ներմուծել կայքի հատուկ դաշտ»,-ասված է ընկերության կայքում:

Այն դեպքում, եթե iPhone-ը թողարկվել է նշված ժամանակաշրջանում, պահանջվում է դիմել պաշտոնական ծառայության կենտրոն: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերին, որոնք նման խափանման պատճառով սպասարկման կենտրոն են դիմել նախքան անվճար վերանորոգման մասին Apple-ի հայտարարելը, կարող են վերադարձնել նորոգման համար վճարած գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս