Մհեր Գրիգորյանը չպատասխանեց Օսիպյանի հրաժարականի մասին հարցին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը Հայաստանի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունի:
«Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհը կկառուցենք, թե երբ, չեմ կարող ժամկետների մասին նշել: Պետք է ասեմ, որ կապիտալ ներդրումները եթե սկսել ենք, պետք է ավարտենք, հակառակ դեպքում այդ ներդրումների արդյունավետությունը սկսում է նվազել»,- նշեց Մ. Գրիգորյանը:
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Վալերի Օսիպյանի հրաժարականը, պատճառների մասին իրեն որևէ տեղեկատվություն հայտնի՞ է, Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է արդեն գնա, և խոսքը եզրափակելուց հետո գնաց:
Զվարթ Խաչատրյան