«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա
Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասի հանցակազմը լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելն է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ին ի պատասխան՝ ասաց, որ այս պահին այս գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Գոհար Սավզյան