
«Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է տեղի ունեցել լրատվամիջոցի հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Րոպեներ առաջ վերադարձա Ստրասբուրգից և հենց օդանավակայանում տեղեկացա, որ հարձակում է
տեղի ունեցել լրատվամիջոցի հանդեպ:
Որպես քաղաքացի, որպես նախկին լրագրող և որպես Մարդու
իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ ցանկանած ոտնձգություն:
Ազատ խոսքը մեր երկրում այլընտրանք չունի,
սա պիտի հասկանան բոլորը, և ցանկացած նման դեպք պիտի ստանա իրավական խիստ գնահատական»: