
««Մանչեսթեր Յունայթեդն» այլևս 90-ականներում չէ, հիմա այլ դարաշրջան է». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կիսվել է թիմի դիրքի վերաբերյալ իր մտքերով:
«Հիմա մենք 90-ականներում չենք, այնպես որ, եկել է մեկ այլ դարաշրջան, և կա այլ թիմ, որը մենք կառուցում ենք: Մենք գիտենք, որ վերելքներ և անկումներ կլինեն:
Ես չգիտեմ, թե ինչ են մտածում մեր մասին հակառակորդները: Ես չեմ կարող մտածել նաև այն մասին, թե ինչ են մտածում մյուսները մեր մասին: Մենք աշխատում ենք ավելի լավը դառնալու համար:
Ես պատրաստ եմ տեսնել ակադեմիայի տղաների ծաղկումը: Շատ չեն այսպիսի մակարդակի ակումբներ, որոնք խաղային՝ երիտասարդ ֆուտբոլիստների օգտագործելով:
Նրանք առաջընթացի հնարավորություն կունենան, և մենք վստահ ենք, որ նրանցից ոմանք կդառնան հաջողակ թիմի մի մաս»,- Սուլշերին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը