
Հակառակորդի կրակոցից մահացած 28-ամյա Մուշեղին կհուղարկավորեն հայրենի գյուղում. news.am

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող, Կողբի բնակիչ 28-ամյա Մուշեղ Աբովյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, նրան կհուղարկավորեն հայրենի գյուղում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կողբ գյուղի բնակիչ, նախկին գյուղապետ Արամայիս Աբովյանը:
Նա պատմեց, որ Մուշեղը տան միակ արու զավակն էր, ամուսնացած չէր, ունի 2 քույր, ընտանիքն էլ սոցիալապես անապահով վիճակում է. «Մուշեղի հայրն անտառապահ է, մայրը չի աշխատում, ինքն էլ ծառայությունից հետո պայմանագրային զինծառայող էր աշխատում, որ ընտանիքը պահեր: Շատ լավ, բարի, համեստ երեխա էր, շատ ենք ցավում կատարվածի համար»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։