Մալազիայի Փենանգ նահանգի ղեկավարը Երևանում կմասնակցի WCIT 2019-ին
Մալազիայի Փենանգ նահանգի ղեկավար Չոու Կոն Յեաուի ղեկավարած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի աշխատանքներին: Այս մասին հայտնում է մալազիական Bernama լրատվական կայքը:
ՀՀ կառավարության հրավերով իրականացվող այցի շրջանակում Չոու Կոն Յեաու կներկայացնի իր «Փենանգ 2030»-ի տեսլականը, որը նպատակ ունի ստեղծել բնությանը մեծ ուշադրություն հատկացնող և սմարթ նահանգ:
Նշենք, որ ՏՏ համաշխարհային համաժողովը 2020 թվականին անց է կացվելու հենց Մալազիայում:
ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։