Ավստրալիայի կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի ձագ է հայտնվել
Սիդնեյի Taronga Zoo կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի՝ տոնկինյան գուլմանի կամ Ֆրանսուա լանգուրայի ձագ է հայտնվել: Ինչպես հոկտեմբերի 4-ին հաղորդվում է կենդանաբանական այգու կայքում, կապիկին, որի մորթու գույնը նարնջագույնից դեռ չի փոխվել սեւի, կարող են տեսնել բոլոր այցելուները։
Ֆրանսուա լանգուրա կապիկներն ամենահազվագյուտ տեսակներից մեկն են աշխարհում: Նրանք վաղուց են ապրում Սիդնեյի կենդանաբանական այգում, իսկ սեպտեմբերի վերջին նրանց թիվն ավելացել է. Նոյել անունով երիտասարդ կապիկը ձագ է ունեցել: Նրա լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ անց կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են երիտասարդ մորը բաց թողնել ընդհանուր մեծավանդակ, որպեսզի այցելուները կարողանան տեսնել, թե ինչպես է մեծանում այդ հազվագյուտ կենդանու ձագը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: