
Աշխարհում սննդամթերքի մեկ երրորդն աղբահորն է նետվում. ՄԱԿ

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ. հիմնվել է 1963 թվականին որպես պարենային օգնության մարմին ՄԱԿ-ի համակարգում) տվյալների համաձայն, աղբանոցում է հայտնվում աշխարհի ամբողջ սննդամթերքի մեկ երրորդը։
Գլոբալ տնտեսությունը դրա պատճառով տարեկան կորցնում է մոտավորապես 1 տրլն դոլար, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: ՊՀԾ-ում այդ կապակցությամբ հայտարարել են նոր արշավի գործարկման մասին, որի նպատակն է դադարեցնել պարենի անիմաստ վատնումը: ՊՀԾ-ի աշխատակիցները կոչ են անում ռեստորանների ու խանութների տերերին, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներին՝ խնայողաբար վերաբերվել սննդամթերքին, չափից ավելի շատ բաներ չգնել եւ դեն չնետել այն ուտելիքը, որը դեռ կարելի է «փրկել»:
ՊՀԾ-ում հիշեցնում են, որ աշխարհում տարեկան արտադրվում է մոտավորապես 4 մլրդ տոննա պարենամթերք, եւ դա կարող է բավականացնել մոլորակի բոլոր բնակիչներին, եթե սննդամթերքն օգտագործվի ու բաշխվի ռացիոնալ կերպով: Տարեկան աշխարհում նետ է նետվում 1,3 մլրդ տոննա սննդամթերք: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրում առաջարկում են թափոնների ծավալները կրճատել ամենապարզ միջոցների օգնությամբ, օրինակ, փոխելով մթերքների պահպանման պայմանները, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: