Բաժիններ՝

Երանի թե բոլորը մանկան պես մաքուր խղճով ապրեն

Թե բոլորը մանկան պես լինեն արդար ու ազնիվ, թե բոլորը մանկան պես մաքուր աչքերով նայեն այս աշխարհին, թե բոլորը մանկան պես անկեղծ ժպիտ տարածեն, էլ չեն լինի դավաճանություններ շուրջը մեր, էլ չեն լինի միմյանց նկատմամբ հյուսած դավեր ու չարախոսություններ, էլ չեն լինի տառապած ու հոգնած դեմքեր, էլ չեն լինի կոտրված սրտեր և արցունքոտ աչքեր, էլ չեն լինի վեճեր ու պատերազմներ… թե բոլորը մանկան պես լինեն, էլ դրախտ փնտրելու կարիքն էլ չի լինի, քանզի այդ ժամանակ մեր աչքերը կբացվեն ու կտեսնենք, որ մենք արդեն իսկ դրախտի մեջ ենք, որովհետև այս աշխարհը, որն Աստված ստեղծել է մեզ ստեղծելուց առաջ, ամբողջությամբ դրախտ է իր ողջ գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ, որը պետք է ուղղակի Աստծուն փառաբանելով վայելել և ոչ թե Աստծուց հեռվանալով՝ ապականել: Թե բոլորը մանկան պես սեր ու ջերմություն տարածեն, թե բոլորը…երանի՜ թե բոլորը մանկան պես մաքուր խղճով ապրեն…

Լ. Աղաջանյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս