
«Միլանը» Դոնարումային առաջարկել է 6 մլն եվրոյի պայմանագիր, բայց Ռայոլան դժգոհ է

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մերժել է աշխատավարձի տարեկան մինչև 6 մլն բարձրացմամբ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ «Միլանի» առաջարկը, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ նոր պայմանագրի պայմանները չեն գոհացրել 20-ամյա խաղացողի գործակալ Մինո Ռայոլային:
Դոնարումայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Այս մրցաշրջանում դարպասապահը 6 խաղում բաց է թողել 8 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը