
Բայդենի որդու ընկերության դեմ գործը դադարեցվել է ԱՄՆ-ի պատճառով. Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ

Ուկրաինայի պաշտոնաթող գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ հարկադրված է եղել դադարեցնել հետաքննությունը «Բուրիսմա» ընկերության նկատմամբ, որի տնօրենների խորհրդի անդամ էր այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը: Նա նշել է, որ դա արվել Է Միացյալ Նահանգների կողմից գործադրված ճնշման ներքո: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Շոկինը, ասված է հաղորդագրության մեջ, այս տարվա սկզբին ԱՄՆ-ի նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանիին հայտարարել է, որ հետաքննությունը դադարեցվել է «Միացյալ Նահանգներից ունեցած վախի պատճառով»: Ջուլիանիի ձայնագրությունների համաձայն, որոնք կան Fox News-ի տրամադրության տակ, «Շոկինը փորձել էշարունակել հետաքննությունը, բայց 2015 թվականի հունիսին կամ հուլիսին ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը նրան ասել է, որ հետաքննությունը պետք է անցկացվի ճերմակ ձեռնոցներով, ինչը, Շոկինի խոսքով, նշանակում էր, որ ոչինչ չպետք է անել»:
Ձայնագրություններում նաեւ պնդվում է, թե Շոկինին ասել են, որ հետաքննության գործընթացում փոխնախագահը կարգադրել է կասեցնել ամերիկյան օգնության տրամադրումն Ուկրաինային: Ինչպես նշում է Fox News-ը, Ջուլիանիի ձայնագրությունները հոկտեմբերի 2-ին Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը հանձնել է Կոնգրեսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: