
Վարչապետին օրենքով պետական մրցանակներ շնորհելու լիազորություն կտրվի

Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում փոփոխություն կատարեց «Պետական մրցանակների մասին» Կառավարության 2018 թվականին ընդունված որոշման մեջ, որով կարգավորվում էր պետական մրցանակները շնորհելու կարգը։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է պետական մրցանակներ շնորհել այլևս ոչ թե Կառավարության որոշման, այլ օրենքի մակարդակում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը պատկանում է Կառավարությանը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է:
Ուստի առաջարկվում է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների կարևորությունը՝ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը:
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ