
Ժիզել Բունդխենը դարձել է Dior Capture Total-ի դեմքը

Սուպերմոդել Ժիզել Բունդխենը դարձել է դեմքի խնամքի Dior Capture Total-ի դեմքը, որը հատուկ մշակված է հոգնածության և մաշկի ծերացման առաջին նշանների դեմ արդյունավետորեն պայքարելու համար:
Ըստ Տան ներկայացուցիչների կարծիքի՝ Ժիզելն առողջ գեղեցկության մարմնացում է և նաև իսկական ուժեղ կին՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության բարի կամքի դեսպան և էկո-ակտիվիստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը