
Մեսսին և Գրիզմանը չե՞ն շփվում. պարզաբանում է ֆրանսիացին

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե ինչպես է շփվում Լիոնել Մեսսիի հետ:
«Մեսսին նրանցից չէ, ով շատ է խոսում: Ես՝ նույնպես: Այնպես որ, մեզ դժվար է միմյանց հետ շփվել: Ես նրան մատե եմ բերել, այնպես որ, մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ: Անհրաժեշտ է կապեր հաստատել, բարելավել դրանք: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ»,- Գրիզմանին է մեջբերում Marca-ն:
Անտուան Գրիզմանը 2019-ի ամռանը 120 միլիոն եվրոյի դիմաց «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Բարսելոնա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը