Միլիոնատեր դարձած է հեռացել. համակարգում վրդովված են Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ կադրերի վարչության պետ Ասատուր Վարդանյանն օրերս ազատվել է աշխատանքից՝ հավանաբար, թոշակային տարիքի պատճառով:

Ուշագրավն այն է, որ Վարդանյանը ՊԵԿ-ից հեռացել է ոչ դատարկաձեռն: Ավելին՝ ամբողջ համակարգը վրդովված խոսում է Վարդանյանի ստացած վերջնահաշվարկից ու պրեմիաներից:

Մեզ հասած տեղեկություններով՝ նա վիթխարի վերջնահաշվարկ է ստացել, դրանից բացի եւս 3-4 մլն դրամ, թերեւս որպես պարգեւատրում:

Համակարգում զայրացած են, թե ինչու պետք է կադրերի վարչության պետը ազատվի եւ մոտ 10 հազար դոլարի չափ փող ստանա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031