Ընդդիմադիրները Ստրասբուրգից շուտ չեն գա Թովմասյանի դեմ քվեարկելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չեն ընդհատի ստրասբուրգյան գործուղումը: Նրանք ԵԽԽՎ մայրաքաղաքում կմնան մինչեւ նստաշրջանի ավարտը եւ Երեւան կվերադառնան հոկտեմբերի 5-ին:

Իսկ, ահա, հայկական պատվիրակությունում իշխանական թեւը ներկայացնողները ավելի շուտ կվերադառնան, որպեսզի ամեն կերպ մասնակցեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն քվեարկության առաջիկա օրերին հետ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթեւ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը: Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031