Լուկաշենկոն հյուրընկալվել և գիշերել է Ծառուկյանի հյուրատանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած Բելառուսի օդիոզ նախագահ Ա. Լուկաշենկոն այս անգամ Հայաստան է ժամանել առանց որդու, սակայն դա նրան չխանգարեց օդիոզ անկեղծությամբ մտքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի հասցեին ժամանակ առաջ էլ էր որոշ օդիոզ մտքեր հայտնել:
Հիշեցնենք, որ Բատկան ամռանը ոչ միայն ջերմ շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, այլեւ Քոչարյանի՝ կալանքից ազատման ժամանակահատվածում մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ:
Սակայն Հայաստանը Բատկայի համար նախեւառաջ Գագիկ Ծառուկյանն է, որի մոտ էլ նախորդ օրը հյուրընկալվել, գիշերել է նա։ «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին»,- ասաց մեր աղբյուրը:
Ուրիշ ո՞վ էր ներկա։ «Երկուսով էին»,- ասաց Ծառուկյանին մերձ աղբյուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: