Բաժիններ՝

«Ինքս կարող եմ վճարել այդ հսկայական գումարը «Բարսելոնայի» փոխարեն». «Ատլետիկոյի» նախագահ

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Չերեսոն խոսել է 300 եվրո տուգանքի մասին, որով «Բարսելոնան» պատժվեց՝ Անտուան Գրիզմանի հետ վաղ բանակցությունների համար:

«Ինքս կարող եմ վճարել այդ հսկայական գումարը «Բարսելոնայի» փոխարեն: Սա նորմալ չէ, բայց կարգավորումը այդպիսին է:

Մաղթում եմ, որ ակումբը և «Բարսելոնայի» երկրպագուները Գրիզմանին վերաբերվեն այնպես, ինչպես նրան վերաբերվում էին «Ատլետիկոյի» կազմում: Եվ այսպիսով, նա կվայելի խաղը:

Նրանք պրոֆեսիոնալ խաղացողներ են, և յուրաքանչյուրը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է: Ես առանց խնդրի կբարևեմ նրան, եթե մենք իրար տեսնենք»,- ասել է Սերեսոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս