Բաժիններ՝

Ջոն Հիլը չարագործի է մարմնավորելու Բեթմենի մասին նոր ֆիլմում. Variety

Բեթմենի գերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմում չարագործի դերը խաղալու է ամերիկացի դերասան Ջոն Հիլը: Այս հաստատմամբ սեպտեմբերի 23-ին հանդես է եկել Variety հանդեսը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Այդ տվյալների համաձայն, DC Comics ամերիկյան հրատարակության կոմիքսի մոտիվներով ֆիլմի հակահերոսի դերի համար Հիլի թեկնածությունը պրոդյուսերների կողմից քննարկվում էր արդեն երկար ժամանակ:

Սակայն այն որոշման ընդունումը, թե Բեթմենի հակառակորդին ով է մարմնավորելու նոր կինոնկարում, հետաձգվել էր մինչեւ գլխավոր դերի համար դերասանի հաստատվելը:

Հրատարակությունն ընդգծում է, որ մինչ այժմ հայտնի չէ, թե մտացածին հերոսներից հատկապես ով չարի կողմում հանդես կգա գերհերոսական կինոյի նոր մասում: Հանդեսն ընդգծում է, որ Բեթմենի մասին հերթական ֆիլմում, որը նկարահանելու է ամերիկացի ռեժիսոր Մեթ Ռիվզը, կարող է խաղալ նաեւ ամերիկացի Ջեֆրի Ռայթը, որը, աղբյուրների տվյալների համաձայն, կմարմնավորի ոստիկանության կոմիսար Ջեյմս Գորդոնին: Ջոն Հիլը հանդիսատեսներին ավելի շատ ծանոթ է «Գայլն Ուոլ-սթրիթից» ֆիլմով (2013 թ.), որտեղ նա մարմնավորել է Դոնիին՝ գլխավորի հերոս Ջորդան Բելֆորթի գործընկերոջը, որի դերը խաղում էԼեոնարդ դի Կապրիոն:

Այդ աշխատանքի, ինչպես նաեւ «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» կինոնկարում (2011 թ.) Բենեթ Միլլերի դերի համար նա երկու անգամ «Օսկար» մրցանակի է անվանակարգվել «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգում՝ 2012 եւ 2014 թվականներին: 2019 թվականի մայիսին հայտնի է դարձել, որ գերհերոսի մասին ֆիլմերի նոր եռերգությունում Բեթմենի դերը կկատարի բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը: Բեթմենի մասին կոմիքսների հերոսի կերպարը տարբեր ժամանակներում էկրանին մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստիան Բեյլը եւ Բեն Աֆլեքը: Պլանավորվում է, որ նոր «Բեթմենը» մեծ էկրան կբարձրանա 2021 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս