Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին հայտարարել է իր նշանվելու մասին
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդի թագուհու թոռնուհին՝ 31-ամյա արքայադուստր Բեատրիսը, եւ նրա 35-ամյա սիրեցյալը՝ Էդոարդո Մապելի Մոցին, հայտարարել են իրենց նշանադրության մասին։
Բեատրիսը թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի ավագ դուստրն է: Ընթացիկ տարվա մայիսի տասնութին ամբողջ երկիրն է դիտել նրա կրտսեր քրոջ՝ արքայադուստր Էժենիի հարսանիքի հեռարձակումը: «Յորքի դուքսն ու դքսուհին ուրախ են հայտարարել արքայադուստր Բեատրիսի եւ պարոն Էդոարդո Մապելի Մոցիի նշանադրության մասին:
Նորին Թագավորական մեծությունը եւ պարոն Էդոարդո Մապելի Մոցին նշանվել են այս ամսին Իտալիա կատարած ուղեւորության ժամանակ: Էդոն մատանու դիզայնը ստեղծել է բրիտանացի ոսկերիչ Շոն Լինի հետ միասին: Հարսանիքը կկայանա 2020 թվականին: Լրացուցիչ մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասված է Յորքի դուքսի հայտարարության մեջ: