«Ռեալը», «Լիվերպուլը», «Սևիլիան» և «Չելսին»՝ տուրի կենտրոնական խաղերում
Եվրոպական թոփ-5 առաջնությունները շարունակվում են: Այս հանգստյան օրերի ամենահետաքրքիր խաղերը, կարծես, տեղի կունենան Իսպանիայում և Անգլիայում:
«Սևիլիա» – «Ռեալ»
«Սևիլիան» դարձավ Իսպանիայի անցած առաջնության վեցերորդ թիմը և վերջին 17 հանդիպումներում կրեց ընդամենը մեկ պարտություն, այն էլ՝ ընկերական խաղում:
Լա Լիգայում լավ արդյունքը թիմին պարգևեց Եվրոպա լիգայի ուղեգիր: Եվրագավաթային առաջին խաղը շատ հաջող էր իսպանական թիմի համար, որը հաղթեց Բաքվում՝ «Ղարաբաղին» (3:0):
Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ անդալուզցիները ուժեղացրեցին կազմը անմիջապես երեք հարձակվողներով, որոնց թվում են Չիչարիտոն և Լուկա դե Յոնգը, ինչպես նաև կիսապաշտպան Օլիվյե Տորեսը:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի չորս տուրերից հետո «կարմիր-սպիտակները» ունեն երեք հաղթանակ և ոչ-ոքի, իսկ «Ալավեսի» նկատմամբ վերջին տուրում տարած հաղթանակից հետո տանտերերը գրավեցին առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:
«Ռեալը» դարձավ Իսպանիայի երրորդ թիմը և անհաջող հանդես եկավ գավաթային բոլոր մրցումներում:
Զինեդին Զիդանը վերադարձավ թիմ և կարելի է նշել նաև Էդեր Միլիտաոյի, Ֆերնանդո Մանդիի, Լուկա Յովիչի և իհարկե Էդեն Ազարի ձեռքբերումների մասին:
Մեկնարկային չորս տուրերից հետո մադրիդցինրը ունեն երկու հաղթանակ և ոչ-ոքի, իսկ վերջին տուրում նրանք հաղթեցին «Լևանտեին» (3:2):
Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում «սերուցքայինները» պարտվեցին ՊՍԺ-ին (0:3): Այսօրվա խաղի կադրային կորուստներից կարելի է նշել Մոդրիչին, Ասենսիոյին և Մարսելոյին:
Զինեդին Զիդանը դեռ չի կարողանում թիմ կազմել, բայց «Ռեալի» անհատները ֆանտաստիկ են: «Սևիլիան» կարծես թե արդեն ձևավորված թիմ է և պատրաստ է հաստատվել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ գոնե առաջին շրջանում:
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 23:00-ին
«Չելսի» – «Լիվերպուլ»
«Չելսին» Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ հանդես է գալիս մի փոքր անսովոր ձևով: Եթե Անտոնիո Կոնտեի և նախորդ մարզիչների մեծ մասի հետ «Չելսին» հատուկ ուշադրություն էր դարձնում պաշտպանությանը, ապա այժմ «թոշակառուները» վերածվել են ավելի հարձակողական թիմի:
Ճիշտ է, դժվար է ասել, որ դա ձեռնտու էր լոնդոնցիների համար: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» արդեն անցկացրել է յոթ հանդիպում, որոնցից յուրաքանչյուրում բաց է թողել գոլ: Սկզբում Լեմպարդի ֆուտբոլիստները «ապտակ» ստացան «Մանչեսթեր Յունայթեդից» (0:4), հետո նրանք պարտվեցին տուգանայիններով՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում (լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2: 2 հաշվով):
Այնուհետև «թոշակառուները» տանը մրցեցին «Լեսթերի» հետ (1:1), հաղթեցին «Նորվիչին» (3:2), բայց չկարողացան հաղթել «Շեֆիլդ Յունայթեդին» (2:2) «Սթեմֆորդ Բրիջում» և հետո հաղթեցին «Վուլվերհեմթոնին» (5:2): Իսկ այս շաբաթ թիմը պարտվեց «Վալենսիային» (0:1):
Հիմա Լեմպարդի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է:
Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» շատ լավ մեկնարկեց՝ ինչպես նախորդում: «Կարմիրները» հաղթեցին Պրեմիեր լիգայի բոլոր հինգ խաղերում, նվաճեցին Եվրոպայի Սուպերգավաթը և իրենց առաջին պարտությունը կրեցին միայն այս շաբաթ: Մերսիսայդցիները պարտվեցին Չեմպիոնների լիգայում, «Նապոլիին» (0: 2):
Առաջնությունում «կարմիրները» դեռ առանձնահատուկ խնդիրներ չեն ունեցել: «Լիվերպուլը» սկսեց «Նորվիչին» (4: 1) պարտության մատնելով, որից հետո նրանք հաղթեցին «Սաութհեմփթոնին» (2:1), «Արսենալին» (3:1), «Բերնլիին» (3:0) և «Նյուքասլին» (3 1):
«Մանչեսթեր Սիթիի» անհաջողությունները թույլ տվեցին «Լիվերպուլին» միանգամից հինգ միավորով առաջ անցնել նրանցից և զբաղեցնել առաջին հորիզոնականը մրցաշարային աղյուսակում:
Դատելով վիճակագրությունից՝ սա բնորոշ հանդիպում չի լինի այս թիմերի համար: «Չելսին» հետզհետե վերածվում է ավելի հարձակողական թիմի, իսկ ակտիվ հարձակվող այս թիմը երկու ոտքով կաղում է պաշտպանությունում:
Կլոպի սաները ևս փորձելու են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, դառնալ արագ գոլի հեղինակ և հետո հանգիստ օգտվել մրցակցի սխալներից, կամ հակագրոհներից: «Թոշակառուները» արդեն ցույց են տվել այս մրցաշրջանում, որ նրանք գիտեն, թե ինչպես խաղալ մերսիսայդցիների դեմ:
Խաղը տեղի կունենա այսօր՝ 19:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան