«Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա». Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա
Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո, առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև մարդու մասին է: Մարդու տեսակի, ով կարող է վերցնել և ինչպես երեկ արել է մի դեռևս անհայտ անասուն` կրակել Սև արագիլի վա: Ի դեպ, վստահաբար նույն անասունն էր մեկ շաբաթ առաջ կրակել այս արագիլի ձագի վրա: Ու օրենքը ահա այն մասին է, որպեսզի մենք կարողանանք նման անասունների ձեռքը բռնել և օրենքով ուղեկցել քրեակատարողական հիմնարկ: Եւ մեկ էլ ինձ անչափ հետաքրքիր է՝ այն պատգամավորները, ովքեր առաջին ընթերցմամբ դեմ, ձեռնպահ քվեարկեցին նախագծին, կամ, դահլիճում նստած` ընդհանրապես չքվեարկեցին, ինչպե՞ս են իրենց զգում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Ի վերջո, նախագիծը իմ մասին չէր և իմ կամ իմ գործընկերների հանդեպ անձնական վերաբերմունքը չպիտի դառնար քվեարկության մոտիվացիա:
Ի դեպ, բացառիկ Սև արագիլին կրակել են Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Մի թեթև, մշուշոտ հույս ունեմ, որ իրավապահները կրակող անասունին կգտնեն ու դեռևս գործող` Վարչական իրավախախտումների մասին օրենքով մի թեթև տուգանքի կենթարկեն` մինչև խորհրդարանը, ուզում եմ հավատալ, առաջիկայում երկրորդ ընթերցմամբ կընդունի նման սադիզմը քրեականացնելու նախագիծը:
Ասեմ նաեւ, որ այս արագիլից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա»:
Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են`…
Gepostet von Naira Zohrabyan am Sonntag, 22. September 2019