«Ես չեմ կարող գլխավորել «Ռեալը»». Մոուրինիո
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է լուրերը թիմի անհաջող ելույթների ֆոնին մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին:
«Այժմ նրանք երրորդ կամ չորրորդ տեղում են, այդպես չէ՞: Մոտ են առաջին տեղին: Դա վատ չէ. «Բարսելոնան» հետ է մնում, «Ատլետիկոն»՝ ևս:
Բամբասանքների երկու տեսակ կա: Ինչ-որ մեկը խոսում է Զիդանի մասին, ով մեզնից մեկն է: Երկրպագուները վշտության մեջ են, երբ սիրելի թիմերը ձախողվում են: Մենք պետք է ապրենք դրանով: Զիդանը ֆուտբոլին նվիրեց իր ամբողջ կյանքը, նա դա հիանալի հասկանում է:
Խոսակցությունների երկրորդ տեսակն այն է, որ ես կվերադառնամ «Ռեալ», և ինձ դուր չի գալիս: Ես դրան չեմ մասնակցում: Միգուցե թիմն իրոք շատ խնդիրներ ունի, բայց հարգանքը ավելի կարևոր է:
Ես չէի ցանկանա վերադառնալ, քանի որ «Ռեալն» արդեն ունի մարզիչ: Եվ ես չեմ կարող մարզել մի թիմ, որն արդեն ունի մարզիչ: Պետք է հարգանք ցուցաբերել ոչ միայն ակումբի, այլև մարզչի նկատմամբ: Ցանկանում եմ, որ թիմն աշխատի, և ամեն ինչ լավ լինի»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան