
««Լիվերպուլը» ամենաուժեղ մրցակիցն է, որի հետ ես բախվել եմ». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսել է իր կարծիքը Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին:
«Դուք պետք է հասկանաք, որ եթե նախկինում ինչ-որ բան ենք արել, դա չի նշանակում, որ մենք կարող ենք կրկնել դա վաղը կամ մյուս օրը:
Ես արդեն բազմիցս ասել եմ, որ «Լիվերպուլը» ամենաուժեղ մրցակիցն է, որի հետ ես հանդիպել եմ իմ մարզչական կարիերայում:
Սա թուլության դրսևորում չէ: Ես դա ասացի, երբ «Լիվերպուլը» առջևում էր, ես կրկնում էի դա, երբ մենք նրանցից առաջ էինք: Դա այն ժամանակ էր, երբ մենք հաղթեցինք և պարտվեցինք:
Նրանք բացարձակապես ամեն ինչ ունեն՝ դիրքային խաղի և հակագրոհների, պաշտպանվելու և հարձակվելու դեպքում, մտածելակերպի տեսանկյունից: Ես գիտեմ, թե որքան դժվար էր, որքան դժվար է հիմա և որքան դժվար կլինի:
Բայց սա մարտահրավեր է մեզ համար: Նույնը կենտրոնական պաշտպանների դեպքում: Մենք ասում ենք, որ պետք է լուծել խնդիրները և պահպանել կայունությունը»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան