
«Բարսելոնան» Գրիզմանի շրջապատին վճարել է 14 միլիոն եվրո՝ տրանսֆերի համար

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի շրջապատը 14 միլիոն եվրո է ստացել «Ատլետիկոյից» խաղացողի տեղափոխության համար, հայտնում է El Mundo-ն:
Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել էլեկտրոնային նամակագրություն, որից պարզ է դառնում, որ ֆրանսիացու տեղափոխման վերաբերյալ բանակցությունները ընթացել են մարտին: Վճարները բաժանվել են 4 մասի. առաջինը ստացել են ֆուտբոլիստի քույրը և գործակալը և նրա հայրը: Երկրորդը ստացել է Գրիզմանի փաստաբան Սևան Կարյանին:
Երրորդ մասը վճարվել է ֆրանսիացու միջնորդին, ով օգնել է 2018 թվականի ամռանը «Բարսելոնայի» հետ բանակցություններում: Չորորդ մասը ստացել է Գրիզմանի գործակալը և մոտ ընկերը:
Այս միջնորդավճարները տարբեր են եղել և դա է եղել պատճառը, որ գործակալներից մեկը որոշել է հրապարակել նամակագրությունը:
Սիրարփի Աղաբաբյան