«Ես զայրացած եմ. մենք արժանի չէինք հաղթանակի». Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Լա Լիգայի 5-րդ տուրի «Գրանադայի» հետ խաղում կրած պարտությունը (0:2):
«Մեր խաղը ինձ անհանգստացնում է: Արտագնա խաղերում մենք չենք կարողանում լավ հանդես գալ:
Հարձակվողական եռյակում մենք ուժ չունենք: Սա արդեն տեղի է ունեցել «Բորուսիայի», «Օսասունայի» հետ խաղերում…
Մենք կփորձենք ավելի լավը դառնալ:
Ես զգում եմ պատասխանատվություն կատարվածի համար: Ես զայրացած եմ, մենք արժանի չէինք հաղթանակի:
Մենք պետք է գնահատենք հակառակորդի արժանիքները: Նրանք մեզ հաղթեցին, նրանք կարող էին ավելի շատ գոլ խփել»,- ասել է
Վալվերդեն:
Սիրարփի Աղաբաբյան