Գիտնականները կանխատեսում են կլիմայական աղետի արագացում
Միչիգանի և Արիզոնայի ամերիկյան համալսարանների փորձագետները կանխատեսել են բացասական կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին հայտնում է PHYS.org-ը:
Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մոդելավորել գլոբալ տաքացումը, որը տեղի է ունեցել Երկիր մոլորակի վրա վաղ Էոցենում մոտ 56 միլիոն տարի առաջ: Փորձագետները վստահ են, որ այն կարող է կրկնվել մոտ ապագայում:
Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի բարձրացումով էապես աճում է տաքացման արագությունը: Այն օգնում է նվազեցնել մթնոլորտի ամպամածությունն ու անթափանցելիությունը, ինչը Էոցենում հանգեցնում է ծայրահեղ տաքացման:
Վաղ Էոցենյան շրջանն ամենաթեժն է եղել Երկրի վրա վերջին 66 միլիոն տարվա ընթացքում: Այն հանգեցրել է շատ կենդանատեսակների ոչնչացման: Այն ժամանակ Երկրի մակերևույթի ջերմաստիճանը 14 աստիճանից բարձր էր, քան այժմ, իսկ ածխաթթու գազի մակարդակը երկու անգամ ավելի բարձր էր:
Գիտնականները նախազգուշացնում են, որ, եթե շտապ չնվազեցնվի մթնոլորտ թափանցող ածխաթթու գազի քանակը, ապա հնարավոր է՝ կրկնվի «էոցենի սցենարը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը