Բաժիններ՝

Burger King-ը Բրիտանիայում հրաժարվել է պլաստիկե խաղալիքներից մանկական հավաքանիներում

Մեծ Բրիտանիայում Burger King արագ սննդի ռեստորանների ցանցը սեպտեմբերի 19-ից հրաժարվում է պլաստիկե խաղալիքներից իր մանկական հավաքանիներում: «Մենք դրեցինք սկիզբը: Դա քայլ է ճիշտ ուղղությամբ: Եթե դա մեր մրցակիցներին դրդի նույնպես շարժվելու առաջ, ապա այն կծառայի բարի գործին»,- ասված է Burger King-ի Մեծ Բրիտանիայի ստորաբաժանման ղեկավար Ալասդեր Մերդոկի հայտարարության մեջ:

Այս քայլը ցանցին թուլ կտա պլաստիկե թափոնների քանակը կրճատել տարեկան 320 տոննայով: Նաեւ ցանցի՝ Բրիտանիայի բոլոր ռեստորաններում կհայտնվեն զամբյուղներ, ուր մարդիկ կկարողանան նետել բոլոր անվճար պլաստիկե խաղալիքները, այդ թվում նրանք, որոնք կցվում են մանկական հանդեսներին եւ այն խաղալիքները, որոնցում կոնֆետներ են վաճառվել: Այդ բոլոր խաղալիքները վերամշակումից հետո ռեստորաններում կվերածվեն մանկական հրապարակների:

Burger King ընկերությունը որոշում է ընդունել պլաստիկե խաղալիքներից հրաժարվել այն բանից հետո, երբ Սաութհեմթոնից 9-ամյա Էլլա եւ 7-ամյա Քեյթլին Մաքյուեն երկու քույրերի՝ Burger King-ին եւ McDonald”s-ին ուղարկված խնդրագիրը կես միլիոն ստորագրություն հավաքեց:

McDonald”s-ն առայժմ այդքան արմատական քայլի չի դիմել, բայց նույնպես միջոցներ է ձեռնարկել. հոկտեմբերից երեխաները կկարողանան խաղալիքները փոխել մրգերով, իսկ հաջորդ տարվանից՝ գրքերով, հաղորդել է ՌԻԱ Նովոտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս