
Իրանը պատրաստում է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը. ԱԳՆ

Թեհրանը մշակում է միջոցառումներ, որոնք կկազմեն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը: Այդ մասին, ինչպես հայտնել է IRNA գործակալությունը, սեպտեմբերի 16-իան հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։
«(Պարտավորությունների կրճատման) երրորդ փուլը ներկայում կատարվում է, չորրորդը գտնվում է նախապատրաստման փուլում»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Մուսավին հավելել է, որ Թեհրանը «կհետեւի միջուկային գործարքին, քանի դեռ Իրանի իրավունքների եւ պարտավորությունների միջեւ հավասարակշռությունը պահպանվում Է ԳՀՀԾ-ի շրջանակներում»: «Իսկ եթե պայմանագրում Իրանի մնալը դառնա ոչ ի շահ նրա, ապա Թեհրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»,- պարզաբանել է ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 6-ին Թեհրանը ձեռնամուխ է եղել միջուկային գործարքի շրջանակում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, որի ընթացքում երկիրը հրաժարվել է ատոմային հետազոտությունների սահմանափակումների պահպանումից: Ըստ իրանական կողմի հայտարարության՝ այդ գործողությունները թելադրված են այն բանով, որ համաձայնագրի եվրոպական մասնակիցները չրիվ չափով չեն կատարում իրենց խոստումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: