Բաժիններ՝

«Ինձ աշխատանքից հեռացրեցին Իսպանիայի գավաթում տարած հաղթանակի պատճառով». Մարսելինիո

«Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը խոսել է իր պաշտոնանկության մասին:

«Ես միանգամայն վստահ եմ, որ Իսպանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակը կատալիզատոր էր իմ պաշտոնանկության համար:

Մրցաշրջանի ընթացքում մենք ստացանք ուղղակի և անուղղակի հաղորդագրություններ (ղեկավարությունից), որ գավաթում պետք է հաղթանակի չհասնենք: Երկրպագուները ցանկանում էին պայքարել գավաթի և խաղացողների համար: Մարզչական շտաբը ցանկանում էր պայքարել և նվաճել գավաթը:

Ինձ ասացին, թե ինչու ղեկավարությունն այդտեղ չի ցանկանում հաղթանակ: Միգուցե այն պատճառով, որ դա փոքր մրցաշար էր, և ես կարող էի վտանգել հիմնական նպատակը՝ Չեմպիոնների լիգայի որակավորումը: Գավաթը հաղթելը հանգեցրեց իմ պաշտոնանկությանը:

Մենք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչից հետո սեփականատիրոջից շնորհավորանքներ չստացանք: Երբ ես գնացի Սինգապուր՝ հանդիպելու ղեկավարության հետ, նրանք ինձ շնորհավորեցին Չեմպիոնների լիգային միանալու համար, բայց ոչ գավաթը նվաճելու կապակցությամբ:

Մարզիչները շատ ծանր ժամանակ են անցկացնում «Վալենսիայում»: Ես բախտ ունեցա, և երկրպագուները ջերմորեն ընդունեցին ինձ:

Ես հպարտ եմ, որ երկու տարի անց հեռացա նրանցից նույն ջերմ վերաբերմունքով, ես դա չեմ մոռանա: Ես շատ ուրախ էի «Վալենսիայում» և անմոռանալի պահեր ունեցա այստեղ»,- ասել է Մարսելինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս