Բաժիններ՝

HBO-ն «Գահերի խաղի» մոտիվներով նոր սերիալ է նկարահանում Թարգարիենների մասին

Այն հիմնված կլինի «Կրակ և արյուն» գրքի վրա:

Ըստ Deadline-ի, HBO-ն առաջիկայում պատվիրելու է «Գահերի խաղի» պրիքվելի փորձնական մեկ սերիա, որի վրա արդեն աշխատում են Ջորջ Մարտինը և սցենարիստ Ռայան Կոնդալը: Այն կպատմի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նախնական շարքում նկարագրված դեպքերից մոտ 300 տարի առաջ:

Ջորջ Մարտինն իր բլոգում թափանցիկ ակնարկել է, որ ցանկացողները սյուժեի վերաբերյալ տեսություններ կառուցելու համար պետք է վերցնեն «Կրակ և արյուն» գիրքը: Այն նվիրված է Վալերյական կայսրության փլուզումից փրկված Թարգարիենների տանը:

Աղբյուրների համաձայն՝ այս նախագիծը ներկայացնում է աշխարհի բոլորովին նոր տեսակետ, որը կապ չունի մյուս 5 մասերի հետ: Այս հինգից երեքը ներկայումս գտնվում են աշխատանքների փուլում՝ ներառյալ այն շարքը, որի վերնագիրը «Երկար գիշեր» է:

Վերջինիս մասին Ջորջ Մարտինը պատմել է որոշ մանրամասներ: Նախկինում Մարտինը խոսել էր սերիալի ժամանակաշրջանի մասին, իսկ այժմ նոր բացահայտումներ է արել որոշ հերոսների և Վեստերոսի կյանքի մասին: Հաշվի առնելով այն, որ Սթարքներն առաջացել են Առաջին Մարդկանցից, պարզ է դառնում, որ նրանք իրենց տեղը կունենան պրիքվելում: Մարտինը սա հաստատել է և ավելացրել, որ սերիալում լինելու են նաև շատ արարածներ, այդ թվում՝ լյուտոգայլեր, մամոնտներ և, իհարկե, Սպիտակ քայլորդները, որոնց շուրջ էլ տեղի են ունենում սերիալի գործողությունները:

Պրիքվելում, «Գահերի խաղի» նման, կլինեն շատ գլխավոր հերոսներ: Չի լինի գլխավոր դերասան կամ դերասանուհի, որոնց շուրջ կզարգանան իրադարձությունները: Ինչ վերաբերվում է նշված անվանը, Մարտինը նշել է, որ պրիքվելը դեռ չունի պաշտոնական անուն: Այն կարող է կոչվել «Երկար գիշեր», սակայն նման անուն ունի նաև 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան: Առաջարկվել է տարբերակ՝ «Ամենաերկար գիշերը», սակայն Մարտինը կտրականապես դեմ է այս տարբերակին:

Հավանական է, որ մինչև տարեվերջ կհրապարակվի ևս մեկ նոր շոու, որը պատմելու է «Գահերի խաղի» աշխարհում այլ պատմական իրադարձությունների մասին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս