Բաժիններ՝

Եվրոպայի չեմպիոն բռնցքամարտիկները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Ռուսական Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 14-ին ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ:

Պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի չեմպիոններ՝ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Ռինգ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը և կանցկացնի իր 2-րդ մենամարտը: Հայ բռնցքամարտիկները հաղթանակի դեպքում դուրս կգան 1/8 եզրափակիչ:

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Օլիմպիական խաղերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս