Բաժիններ՝

Կրեմ-ապուր գազարից

Բաղադրիչներ

1. Սոխ – 1 հատ
2. Գազար – 3 հատ
3. Մաղադանոսի արմատ – 1 հատ
4. Կարտոֆիլ – 2 հատ
5. Կարագ – 100 գ
6. Կաթ – 300 գ
7. Դեղնուց – 2 հատ
8. Մաղադանոս և սամիթ – 20 գ
9. Աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

1. Սոխը մանր կտրատել, գազարը և մաղադանոսի արմատն անցկացնել խոշոր քերիչով: Կարտոֆիլը մաքրել և խորանարդաձև կտրատել:

2. Բանջարեղենը 10 րոպե տապակել կարագով: Ավելացնել 300 մլ տաք ջուր, 250 մլ կաթ, համեմել ըստ ցանկության և 15 րոպե եփել:

3. Դեղնուցներն ավելացնել կաթին, հասցնել եռման և վերցնել կրակից: Ապուրը բլենդերով խյուսի վերածել:

4. Զարդարել կանաչիով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս