
««Լիվերպուլը» ցանկանում էր, որ Ջերարդը հեռանա ԱՄՆ տեղափոխվելուց երկու տարի առաջ». Օուեն

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը իր «Reboot. My Life, My Time» նոր գրքում գրել է 2015 թվականին Սթիվեն Ջերարդի՝ ակումբից հեռանալու մասին:
«Սթիվենի դեպքում ես շատ կասկածում եմ, թե նա իսկապես ցանկացել է 2015-ին հեռանալ և խաղալ ԱՄՆ-ում:
«Լիվերպուլը» ցանկանում էր, որ Ջերարդը հեռանա ԱՄՆ տեղափոխվելուց երկու տարի առաջ:
Վստահ եմ, որ նա գերադասում էր ավարտել իր կարիերան «Լիվերպուլում»՝ ավելի ու ավելի քիչ դուրս գալով դաշտ՝ հետագայում ինտեգրվելով մարզչական շտաբում:
Բայց փոխարենը նա մնաց ակումբից դուրս, քանի որ նա այդքան ուժեղացավ և վայելեց այդպիսի հեղինակություն: Սթիվենն ավելին էր, քան ակումբը»,- գրել է Օուենը իր գրքում:
Մայքլ Օուենի գիրքը վաճառքի հանվեց սեպտեմբերի 5-ին:
Սիրարփի Աղաբաբյան