
Թրամփը Մակրոնին հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկում առայժմ չի լինի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցների չեղարկում չի լինի: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ նախագահ Էմանունել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են թվային հարկի շուրջը բանակցությունները հաջողությամբ ավարտելու անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է կասեցնել Իրանի գործողությունները, որոնք սպառնում են Պարսից ծոցում ազատ նավարկությանը եւ առեւտրին,- ասված է հաղորդագրության մեջ:- Նախագահ Թրամփը հավաստել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում ներկայում տեղի չի ունենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: