
Մահացել է «Բախել երկնքի դռները» և «Գայթակղիչը» ֆիլմերի պրոդյուսեր Թոմաս Ցիկլերը. DPA

55 տարեկան հասակում մահացել է գերմանացի կինոպրոդյուսեր Թոմաս Ցիկլերը, որը մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանi, ինչպիսիք են «Բախել երկնքի դռները» (1997) եւ «Գայթակղիչը» (2010): Սեպտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Babelsberg կինոստուդիայի տնօրեն Քրիստոֆեր Ֆիսերին:
Պրոդյուսերը կյանքից հեռացել է կարճատեւ հիվանդությունից հետո:
Ցիկլերը հայտնի է որպես դերասան Թիլ Շվայգերի մասնակցությամբ ֆիլմերի, այդ թվում՝ «Գեղեցիկ տղամարդը 2» (2009) եւ «Մեղրը գլխում» (2014) կինոժապավենների պրոդյուսեր: 2017 թվականին Babelsberg ստուդիայի հետ համատեղ նա ստեղծել է Traumfabrik Babelsberg պրոդյուսերական ընկերությունը, որը նկարահանել է «Անուրջների ֆաբրիկա» ֆիլմը (2019), հաղորդել է ՏԱՍՍ-ը: