Բաժիններ՝

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել

Ռուսաստանի Դաշնությունում «Ման» մակնիշի բեռնատար մեքենայի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտոճանապարհային վթարի հետևանքով ՀՀ 4 քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը:

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի առավոտյան՝ 09:20-ի սահմաններում, «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կիլոմետրի վրա:

Տուժածները 1957, 1934, 1972 և 1998 թվականների ծնվածներ են: Նրանք տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի Պետական անվտանգության կոմիտե:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, ինչպես նաև տեղի հայկական համայնքը մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30